24.06.2024|
09:16
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջում և ստանում է զիջումներ, ուստի նրան պետք չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ախորժակը ուտելիս է բացվում, Ալիևի պահանջներն էլ աճում են. նա Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել Խոջալուի «ցեղասպանության» համար, փոխել Հայաստանի սահմանադրությունը, բանակը չվերազինել և այլն։ Որպեսզի մշտապես ճնշման տակ պահի, Ալիևը Հայաստանին շարունակ մեղադրանքներ է ներկայացնում։